Վրաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն պետական անվտանգության ոլորտում

13:43     3 օգոստոսի, 2016

Վրաստանի ու Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները Բաքվում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, տեղեկացնում է РИА Новости-ն՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը հղումով:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերների հետ:

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են անվտանգության հարցերում փոխշահավետ համագործակցության հեռանկարները, այդ թվում նաև տեղեկատվության ու փորձի փոխանակման հարցը՝ տվյալ ոլորտում գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:


© armedia.am