Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծայրաստիճան զզվանք է արտահայտել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի արտահայտությունների վերաբերյալ, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Օլանդը մասնավորապես դատապարտել է Թրամփի թշնամական տոնը 2004 թվականին Իրաքում զոհված ամերիկացի կապիտանի ծնողներին կոշտ պատասխանելիս։
«Եթե ամերիկացիներն ընտրեն Թրամփին, դա հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար, քանի որ ԱՄՆ-ը գլոբալ տնտեսություն է»,- ասել է Օլանդը։