ԱՄՆ-ը 17 մլրդ դոլար է ծախսել աֆղանական բանակը զինելու վրա

16:40     3 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ն ավելի քան 17 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանի պաշտպանության ուժերին զենք, զինամթերք և ռազմական այլ հանդերձանք մատակարարելու համար, հայտնել է The Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով պետական հսկողության տվյալները:

2016 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրեթե 13 մլրդ դոլար է տրամադրվել աֆղանական բանակի հանդերձման համար, ևս 4,2 մլրդ դոլար հատկացվել է աֆղանական ազգային ոստիկանությանը զինելուն:

2016 թվականի ապրիլի դրությամբ Աֆղանստանի ազգային բանակում և ոստիկանությունում ընդգրկված է շուրջ 320 հազար մարդ։


© armedia.am