Սիրիական բանակում ծառայող հալեպահայ զինվոր են առևանգել, գրում է«Արևելքը»՝ հղում անելով Հալեպի իր աղբյուրներին։ Աղբյուրը հայտնել է, որ երկու հայ զինծառայող «Ալ Հըքմէ» վարժարանի մոտ մղվող թեժ մարտերում վիրավորվել են։
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ առևանգվածի ճակատագիրը մնում է անհայտ։
«Արևելքը» հիշեցնում է, որ վարժարանը գտնվում է քաղաքի «Հայ Ալ ռաշիտին» մասում, իսկ հայ զինվորների անունները չեն հայտնում: