ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման հարցով պարտավորությունների կատարում: Այս մասին РИА Новости-ին հայտնել էԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Չնայած նրան, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, մենք մտահոգված ենք ոչ վաղ անցյալում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման գծով իրենց պարտավորությունները և կխուսափեն բռնության յուրաքանչյուր էսկալացիայից»,- ասել է Ուորլիքը: