Ավստրիայի կանցլերն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները

11:41     4 օգոստոսի, 2016

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը կարծում է, որ Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է կասեցնել: Հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ նա նշել է, որ մտադիր է այդ հարցը բարձրացնել սեպտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովում, փոխանցում է lenta.ru-ն:

«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք հանդես ենք գալիս ոչ թե խնդրողի դերում, այլ որպես խոշորագույն ներդրողներից մեկը... Երկու կողմերն էլ ունեն կորցնելու բան: Դա լավ հիմք է բանակցությունների համար»,- ասել է Քերնը:

Ընդ որում, նրա կարծիքով, Թուրքիայի անդամակցությունը միությանը շուտ տեղի չի ունենա: «Ոչ հիմա և ոչ էլ հետագա տասնամյակներում»,- հայտարարել է կանցլերը:


© armedia.am