Ֆրանսիայի բանտերից մեկում կալանավորը պատանդներ է վերցրել

16:38     4 օգոստոսի, 2016

Ֆրանսիական Լե Ման քաղաքի քննչական մեկուսարանում տղամարդը պատանդ է վերցրել 2 մարդու, հաղորդում է BFM-TV հեռուստաալիքը։

Ըստ վերջինիս տեղեկությունների՝ պատանդներ վերցրած տղամարդը հետաքննության մեջ է գտնվում։ Այժմ նա պատանդ է պահում մեկ այլ կասկածյալի և հսկիչին։

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերը։


© armedia.am