ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը դատապարտել է իրեն ձերբակալելու վերաբերյալ թուրքական դատարանի որոշումը, փոխանցում է Reuters–ը:
«Կա ծանրակշիռ փաստաթղթային ապացույցներ, որ Թուրքիայում անկախ արդարադատություն չկա: Այդ պատճառով այս որոշումը ևս մեկ օրինակ է, որ էրդողանը մոտեցել է ավտորիտարիզմին», - ասվում է Գյուլենի հայտարարությունում:
Օգոստոսի 4-ին Ստամբուլի երկրորդ քրեական դատարանը կայացրել է Գյուլենին կալանավորելու որոշում: Պաշտոնական Անկարան նրան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պնդում է, որ ԱՄՆ-ն արտահանձնի նրան: Ինքը՝ Գյուլենը հերքում է այս մեղադրանքները: