Ազատության հրապարակից բերման ենթարկված 27 անձիք ազատ են արձակվել

11:10     5 օգոստոսի, 2016

Երևանի Ազատության հրապարակից օգոստոսի 4-ին ոստիկանությունը բերման է ենթարկել 27 քաղաքացու։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այդ անձինք բերման են ենթարկվել համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածի, այն է` ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը:

Կազմվել են համապատասխան արձանագրություններ, բերման ենթարկված 27 անձինք էլ ազատ են արձակվել:


© armedia.am