Պերուի նորընտիր նախագահի ու նախարարների կաբինետի անդամների առաջին հանդիպումն ավարտվել է մարմնամարզությամբ, հայտնում է The Guardian-ը։
Երեկ նիստից հետո 19 նախարարից 11-ը դուրս են եկել բակ և մոտ կես ժամ վարժություններ կատարել բարձր երաժշտության տակ 2 ֆիթնես մարզիչների օգնությամբ:
Պետության 77-ամյա ղեկավարը, որը նախընտրական արշավի ժամանակ ստիպված է եղել բազմիցս պատասխանել տարիքի և առողջական վիճակի մասին հարցերին, խոստացել է նման վարժություններ անցկացնել ամեն չորեքշաբթի։ Նրա խոսքով՝ երկրում, որտեղ բնակչության ավելի քան կեսն ունի ավելորդ քաշ, կարևոր է առողջ ապրելակերպ քարոզելը։