Վլադիմիր Ժիրինովսկին RUSARMINFO-ին հայտնել է, որ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իր վերջին մտքերը, ուղղակի որպես արևելագետի կանխատեսումներ էին, որն որևէ կերպ չի հանդիսանում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշում: Ժերինովսկին կարծում է, որ ինքը և իր կուսակցությունը քիչ բան չեն արել Հայաստանի համար վերջին 25 տարիների ընթացքում: Քաղաքական գործիչը նաև նշել է, որ չի արձագանքի Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի կոչին ներողություն խնդրելու Հայաստանի հասցեին իր վերջին վիրավորական արտահայտության համար:
«Մենք կպահանջենք, որ Հայաստանը հետ կանչի նման դեսպանին: Ես ողջ կյանքս պաշտպանել եմ Հայաստանին», - ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, ավելի վաղ այս շաբաթ ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե «թքած Հայաստանի վրա ևս …»: «Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը», - ասել էր Ժերինովսկին: