Օգոստոսի 7-ին Բաքվում կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ գագաթաժողովի շրջանակում, հայտնում է Sputnik News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք երկրների նախագահների բանակցությունների ընթացքում քննարկվելու են առևտրի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, տրանսպորտի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում եռակողմ համագործակցությունն ընդլայնելուն ուղղված հարցեր:
Երկուշաբթի օրը նախատեսվում է Իրանի, Ռուսաստնի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: