Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) որոշում է կայացրել հեռացնել Ռուսաստանի Պարալիմպիկ կոմիտեին միջազգային մրցումներից: Ինչպես նշել է IPC-ի ղեկավար Ֆիլիպ Կրեյվենը, նման որոշում կայացվել է Միջազգային հակադոպինգային գործակալության զեկույցի (Ռուսաստանում պետական մակարդակով դոպինգի օգտագործումը խրախուսելու մասին) հիման վրա:
Այսպիսով, ռուս մարզիկները չեն կարողանա մասնակցել Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերի 7-ից 18-ը: