Հանգստյան օրերին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց. ԼՂՀ ՊՆ

10:05     8 օգոստոսի, 2016

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը, տիրապետելով օպերատիվ-մարտավարական իրադրությանը, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© armedia.am