Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բաքվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օգնելու հարցը:
«Մենք Պուտինի հետ ցանկանում ենք օգնել Էրդողանին՝ Թուրքիայում լավ պայմաններ ստեղծելու և խնդիրները լուծելու համար, որպեսզի նա կարողանա ընդունել ճիշտ որոշումներ: Դա վերաբերում է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային: Կարծում եմ, որ Ռուհանին ու Պուտինը պատրաստ են օգնել Էրդողանին, աջակցել նրան: Կառավարությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե մյուս երկրներն ու մյուս ուժերը»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը: