Աշխարհահռչակ ամերիկյան The Wall Street-ն իր հոդվածում անդրադարձել է մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանին, ով բնակվում է ԱՄՆ-ում, սակայն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Հուրիի նոր հնարքը զուգափայտերի վրա ամենայն հավանականությամբ կանվանվի Գեբեշյան, գրում է թերթը:
Սակայն մարմնամարզության 27-ամյա աստղը ԱՄՆ Քլիվլենդ քաղաքից, ով հայ փախստականների թոռնուհին է, Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։