Եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա թուրք իշխանությունները չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին ֆրանսիական «Le Monde» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Haberler լրատվամիջոցին:
Էրդողանի խոսքով՝ ԵՄ-ն հունիսի 1-ից խոստացել էր ազատականացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն խոստումն այդպես էլ չկատարեց: