Էրդողան. Ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում շատ խնդիրներ կլուծի

16:02     9 օգոստոսի, 2016

Ռուս-թուրքական համագործակցությունն իր ավանդը կունենա տարածաշրջանում շատ խնդիրների լուծման գործում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Kremlin.ru-ն:

«Թուրք–ռուսական հարաբերություններն, իսկապես, դրական հուն են մտել։ Նման հսկայական նպատակների հասնելու մեր գործընթացը ձեզ և մեզ հայտնի է։ Ես վստահ եմ, որ այն քայլերը որոնք միասին ենք ձեռնարկելու, դրանցով մենք ավելի լայն գործընթացներ ենք սկսելու»,– ասել է Էրդողանը։


© armedia.am