Իրաքի խորհրդարանն ընդունել է խոսնակի խնդրանքը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

16:28     9 օգոստոսի, 2016

Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը:

Ավելի վաղ ալ-Ջաբուրին այդպիսի խնդրանքով դիմել է խորհրդարանին՝ կոռուպցիոն սխեմաներին իր մասնակցության մեղադրանքների ֆոնին:

Օգոստոսի 1-ին Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալ-Օբեյդին, որը հրավիրվել էր խորհրդարանում պատասխանելու կոռուպցիայի հետ կապված կասկածներին, խոսնակ ալ-Ջաբուրիին և մի շարք պատգամավորների մեղադրել է զենքի հետ կապված գործարքների ժամանակ մեքենայությունների սխեմաներին մասնակցության մեջ: Իրաքի վարչապետը հրահանգել է հետաքննություն սկսել և կասկածյալներին արգելել է այդ ընթացքում լքել երկիրը:

 

 

 


© armedia.am