Հնդիկ ակտիվիստը դադարեցրել է 16 տարի տևած հացադուլը

18:47     9 օգոստոսի, 2016

Հնդիկ քաղաքական ակտիվիստ Իրոմ Չանուն մտադիր է այսօր դադարեցնել 16 տարի շարունակվող հացադուլը, հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ կինը հացադուլը սկսել է 2000 թվականի նոյեմբերին որպես բողոքի նշան հնդկական Մանիպուր նահանգում զինվորականների կողմից 10 խաղաղ բնակչի սպանության:

Հաղորդվում է, որ երկար ժամանակ հնդիկ ակտիվիստը գտնվել է հիվանդանոցում, որտեղ հարկադրական սնուցում է ստացել: Իր համառության համար 44-ամյա կինը ստացել է «Երկաթե լեդի» մականուն:


© armedia.am