ԻՊ-ն սկսել է Մոսուլից դուրս բերել համակարգիչներն ու փաստաթղթերը

19:11     9 օգոստոսի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են իրաքյան Մոսուլ քաղաքից դուրս բերել համակարգիչներն ու փաստաթղթերը։ Այս մասին Shafaq News գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։

Պարբերականի տվյալներով՝ գրոհայինները Մոսուլից Ռաքքա են տեղափոխել համակարգիչները և գրոհայինների ու ահաբեկչությունների իրականացման ծրագրերի տվյալներով թղթապանակը։ Աղբյուրը հավելել է, որ առաջադեմ հրամանատարների ոչնչացումից հետո խմբավորումը փոխել է նաև Մոսուլում իր որոշ շտաբների գտնվելու վայրերը։

Մոսուլը Իրաքի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ ԻՊ-ի գրոհայինները վերահսկում են քաղաքը 2014-ի ամռանից և այն համարում իրենց «իրաքյան» մայրաքաղաքը։

Իրաքյան զինվորականները իրաքյան Քրդստանի զիված ուժերի և շիա աշխարհազորայինների աջակցությամբ պատրաստվում են Մոսուլի ազատագրմանը:


© armedia.am