Ռիո-դե-Ժանեյրոյում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակում է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ավտոբուսը բասկետբոլի խաղերի անցկացման վայրից ուղևորվելիս է եղել Օլիմպիական գլխավոր պարկ, երբ, ուղևորների փոխանցմամբ, երկու կրակոց է լսվել: Դեպքի հետևանքով տուժել են թուրք կամավոր և բելառուս լրագրող: Նրանք աննշան վնասվածքներ են ստացել:
Օլիմպիադայի կազմակերպչական հանձնաժողովն այս կապակցությամբ նշել է, որ փորձաքննություն է անցկացվում՝ որոշելու հարձակումը տեղի է ունեցել հրազենի՞, թե՞ քարի միջոցով: