Ներկայումս Իրանից օրական 2.5 մլն բարել նավթ է արտահանվում, ինչը նշանակում է, որ երկրի մասնաբաժինը նավթային շուկայում վերադարձել է մինչ պատժամիջոցների սահմանումը եղած մակարդակին: Այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
«Նավթի արտահանման ծավալն ավելացել է` հասնելով օրական 2.5 մլն բարել ցուցանիշի: Իրանցիներին հաջողվել է պատժամիջոցների չեղարկումից հետո ավելացնել նավթի արդյունահանման ծավալներն ու վերականգնել երկրի ունեցած մասնաբաժինը շուկայում».-ասել է պաշտոնյան:
Իրանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները չեղարկվել են հունվարին: