Վրաստանում նախագահի հրաժարականի համար ստորագրահավաք են անցկացնում

16:48     10 օգոստոսի, 2016

Վարստանում ստորագրահավաք է սկսվել նախագահ Գեորգի Մարգվելաշիլիի հրաժարականի համար: Նախաձեռնող խումբը հայտարարել է նաև, որ պատրաստ է բողոքի ակցիաներ անցկացնել՝ կապված Վրաստանի նախագահի կողմից Վրաստանում միասեռ ամուսնությունների արգելքի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցում նախաձեռնող խմբին մերժելու հետ, գրում է РИА Новости-ն։

Վերջինս հուլիսին ԿԸՀ-ին ներկայացրել էր ավելի քան 200.000 ստորագրություն՝ պահանջելով հանրաքվե անցկացնել միասեռ ամուսնությունների հարցի շուրջ:

«Դրանում ներկայացված (հանրաքվեի հարցի) ձևակերպումը ենթակա չէ հանրաքվեի, քանի որ այդ հարցն արդեն իսկ լուծվել է վրացական օրենսդրությունում և հաստատված է, որ ամուսնությունը տղամարդկանց ու կանանց կամավոր միությունն է», - հայտարարել է Վրաստանի նախագահը:


© armedia.am