Վիետնամում 11 հոգու մահապատժի են ենթարկելու

16:25     10 օգոստոսի, 2016

Վիետնամի Լանգշոն նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 11 թմրավաճառների, ովքեր դեպի Չինաստան թմրանյութերի մաքսանենգությամբ էին զբաղվում: Իսկ ևս երկուսն էլ ազատազրկման են դատապարտվել, փոխանցում է «Սինհուա»-ն:

Հանցավոր խումբը նախորդ տարիներին Չինաստան է փոխադրել 280 կգ հերոին: 2014-ի դեկտեմբերին Վիետնամի ոստիկանությունը բացահայտել է այդ գործը եւ առգրավել թմրանյութի մեծ խմբաքանակ:

Բանդայի 19 անդամներից 13-ին արդարադատությանն են հանձնել, չորսը փախուստի մեջ է, մեկը զոհվել է բերման ենթարկելիս, իսկ մի արտասահմանցի հայրենիք է արտահանձնվել:


© armedia.am