Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է տարածաշրջանում և երկու երկրները զարգացնում են դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Հարավային Կովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ի դեպ բոլոր ամենազգայուն ուղղություններով և միջազգային հարթակներում: Նկատի ունեմ, առաջին հերթին, ԱՊՀ ողջ տարածքը՝ այստեղ մենք համագործակցում ենք և ՀԱՊԿ-ում, և այժմ արդեն նաև ԵԱՏՄ-ում»,- ասել է Պուտինը:
Նա Հայաստանին շնորհավորել է այն կապակցությամբ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Նա հույս է հայտնել, որ դրական դինամիկան կպահպանվի։