31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ Արամ Ավագյանը, հաղորդում է Armnoc.am-ը։
Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։
Ռիո է ժամանել արդեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վլադիմիր Մարգարյանը, ով հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 11-ին։