ԱՄՆ-ում ոստիկանները 14-ամյա երիտասարդի են սպանել

15:00     11 օգոստոսի, 2016

Ամերիկյան  Լոս Անջելես քաղաքի արևելքում ոստիկանները սպանել են 14-ամյա դեռահասի, ով զինված դիմակայություն է ցույց տվել իրավապահներին ու փորձել է փախչել:

Երկու ոստիկանից կազմված հերթափոխը ստուգում էր բնակավայրերից մեկում անկարգության մասին ստացված տեղեկությունը: Սպաների խոսքով՝ դեռահասը զինված էր ատրճանակով և կրակ էր արձակում իրենց ուղղությամբ:

Ի պատասխան՝ իրավապահները 14-ամյա տղային հասցրել են մահացու վիրավորում:


© armedia.am