Ուկրաինայի նախագահը հրահանգել է մարտական բարձր պատրաստվածության բերել Ղրիմի սահմանի զինուժը

18:13     11 օգոստոսի, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրահանգել է մարտական բարձր պատրաստվածության բերել երկրի զինված ուժերը Ղրիմի և Դոնբասի սահմանին:

Կիևը հայտարարում է, թե վերջին օրերին Ռուսաստանը առավել մեծ թվով ու արդիական զինտեխնիկայով հագեցած զորքեր է կուտակում «բռնակցված» թերակղզում:

Կողմերի միջև լարված հարաբերությունները կտրուկ սրվեցին նախօրեին, երբ ռուսական կողմը հայտարարեց, թե «ուկրաինացի դիվերսանտների է ձերբակալել, որոնք փորձել են ահաբեկչություն իրականացնել Ղրիմում»:


© armedia.am