Ֆիդել Կաստրոն իր 90-ամյակին հայտնվել է հանրության առաջ

15:13     14 օգոստոսի, 2016

Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտնվել է իր 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Կաստրոն այցելել է Կարլ Մարքսի անվան թատրոնի ներկայացմանը, այն բանից հետո, երբ շուրջ 4 ամիս չէր հայտնվել հանրության առաջ: Նա նստել է առաջին շարքում՝ ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:

Մեծ հեղափոխականին նվիրված համերգը պատմել է նրա կյանքի և գործունեության մասին: Իսկ կեսգիշերին մեծ հրավառություն է եղել:


© armedia.am