Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտնվել է իր 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Կաստրոն այցելել է Կարլ Մարքսի անվան թատրոնի ներկայացմանը, այն բանից հետո, երբ շուրջ 4 ամիս չէր հայտնվել հանրության առաջ: Նա նստել է առաջին շարքում՝ ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Մեծ հեղափոխականին նվիրված համերգը պատմել է նրա կյանքի և գործունեության մասին: Իսկ կեսգիշերին մեծ հրավառություն է եղել: