Միքայել Գրիգորյանը զբաղեցրեց «Մանկական Նոր ալիք 2016»-ի երկրորդ տեղը

19:14     14 օգոստոսի, 2016

Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան) «Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Միշան, ով ծնունդով Արցախից է, մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը՝ հավաքելով 88 հնարավորից 87 միավոր: Իսկ մրցութային երկրորդ օրը կատարել է համաշխարհային «Uptown Funk» հիթը: 

Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:


© armedia.am