Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան հարցը

16:21     15 օգոստոսի, 2016

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են Բաքվում և քննարկել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Շոյգուն Ադրբեջան է մեկնել երեկ` ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակության հետ: Վերջինս երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հիշեցնենք, որ օգտոստոսի 13-ին անսպասելի այցով Մոսկվա էր մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:


© armedia.am