Եվրոպական երկրները Թուրքիային օգնելու փոխարեն ստորացնում են: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ քննադատելով երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Եվրոպայի ցուցաբերած դիրքորոշումը:
Ըստ «BBC» -ի թուրքական ծառայության` Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ԵՄ անդամության հարցում գրեթե բոլոր երկրներից ավելի շատ ջանք է ներդրել, սակայն այդ ամենին ի պատասխան ստացել է սպառնալիքներ, վիրավորանք ու դեմ հանդիման մնացել անդամության գործընթացը կասեցնելու հետ, հաղորդում է Ermenihaber-ը:
«Ինքս ինձ հարցնում եմ` մենք ի՞նչ մեղք ենք գործել, որտեղի՞ց Թուրքիայի դեմ այս թշնամությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն հերքել է նաև ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալու մասին խոսակցությունները: