Ռիո-2016-ում Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող ծանրամարտիկ Գոռ Մինասյանն երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Այս քաշային կարգում մեր մյուս ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը:
Չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Թալախաձեն` երկամարտի 473 կգ արդյունքով, ինչը նոր համաշխարհային ռեկորդ է: