Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն հայտնել է, որ մոտ 38.000 մարդ կազատվի բանտերից բարեփոխման շրջանակում, որը կոչված է բեռնաթափել երկրի բանտերը:
Նշվում է, որ բարեփոխումը թույլ կտա շատ բանտարկյալների իրենց ժամկետից շուտ լքել ազատազրկման վայրը, սակայն նրանք կգտնվեն հսկողության տակ, հայտնում է РИА Новости-ն։
Նախարարն ընդգծել է, որ այդ որոշումը համաներում չէ. որոշումն ընդունվել է ազատազրկվածների մեծ թվի պատճառով։ Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո մոտ 26 հազար մարդ է ձերբակալվել։