Գյումրիի Վարդանանց հրապարակում հարյուրավոր գյումրեցիներ միասին են դիտել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթական գոտեմարտը Ռիոյի Օլիմպիական խաղերում։
Գյումրեցի ըմբիշի հաղթանակը հավաքվածները ընդունել են մեծ ցնծությամբ։ Գյումրեցիները ուրախությունից գրկում էին միմյանց, շնորհավորում, հայտնում է NEWS.am-ը:
Վարդանանց հրապարակում ըմբիշի պատվին նաև տոնական հրավառություն է կազմակերպվել։
Հիշեցնենք, որ 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: