Քըրքորյանի միջոցներով նկարահանված «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա սեպտեմբերին

10:32     18 օգոստոսի, 2016

Հայոց ցեղասպանության թեմային առնչվող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին, հայտնում է Asbarez-ը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի միջոցներով՝ “Survival Pictures” կինոընկերության կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ում առավել հայտնի գործերից է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը: Գլխավոր դերում հանդես են գալիս «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր դերասան Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:


© armedia.am