Բեն Լադենի որդին կոչ է արել տապալել սաուդական իշխանություններին

11:07     18 օգոստոսի, 2016

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդիներից մեկը` Համզան, Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին կոչ է արել տապալել թագավորության իշխանություններին: Նրա խոսքով` դա թույլ կտա «ազատվել Միացյալ Նահանգների ազդեցությունից», հայտնում է SITE տեղեկատվական պորտալը, որը զբաղվում է համացանցում իսլամիստ զինյալների ակտիվության մոնիտորինգով:

Ձայնային հաղորդագրությունում Համզա բեն Լադենը սաուդյան երիտասարդությանը կոչ է անում միանալ Յեմենում հիմնված «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորմանը, որպեսզի «ռազմական գործողությունների անհրաժեշտ փորձ ձեռք բերեն», հայտնում է պորտալը:


© armedia.am