Ամերիկյան հետախուզության աշխատակիցները ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար անցկացրել են առաջին գաղտնի ճեպազրույցը՝ ազգային անվտանգության թեմայով, հայտնում է BBC-ն։
Ազգային հետախուզության տնօրենի վարչակազմի կողմից կազմակերպված ճեպազրույցին մասնակցության հնարավորություն է ընձեռվում ամերիկյան երկու հիմնական կուսակցություններից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին։ Նման ճեպազրույցները կոչված են պատրաստելու թեկնածուին, տրամադրելու նրան տեղեկություն ԱՄՆ գլոբալ սպառնալիքների մասին։ Թրամփը, սակայն, չի ստացել որևէ տեղեկություն հետախուզական գործողությունների և լրտեսության մասին։
Թրամփն անձամբ չի մեկնաբանել ճեպազրույցում լսածը։ Հանդիպումից առաջ նա ասել էր, որ այնքան է չի վստահում նրանց՝ վկայակոչելով վերջին 10 տարվա կատարված աշխատանքը։