Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. Իրանից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը

12:34     18 օգոստոսի, 2016

Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Եթե վերջին օրերին հանրապետության, հատկապես, հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38…+39 աստիճան տաքություն»,- գրել է նա:

 

 


© armedia.am