Ռումինիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Թուրքիայից երկրի տարածք ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղափոխման մասին հաղորդագրությունները, հայտնում է РИА Новости-ն:
«Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այդ տեղեկությունը»,- ասված է Ռումինիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն տեղափոխում է իր զենքը երկրի տարածք:
Ավելի վաղ բելգիական EurActiv գործակալությունը՝ սեփական աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների վատացման համատեքստում ԱՄՆ-ը սկսել է միջուկային զենքը Թուրքիայից տեղափոխել Ռումինիա: