Սիրիայի հակակառավարական ակտիվիստները հրապարակել են Հալեպում ավիահարվածից փրկված ապշահար հայացքով և արյունոտված տղայի լուսանկարը, որը ցնցել է ողջ աշխարհը: Բժիշկների փոխանցմամբ՝ տղայի անունը Օմրան Դակնիշ է, նա 5 տարեկան է:
Տեսանյութում պատերված է այն պահը, երբ բժիշկները նրան դուրս են բերում շինությունից և նստեցնում շտապօգնության ավտոմեքենան: Երեխան ոտքից գլուխ ծածկված է փոշով, դեմքը արյունոտված է: