Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց. ԼՂՀ ՊՆ

09:22     19 օգոստոսի, 2016

Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


© armedia.am