Թուրքիայի իշխանությունները կցանկանային, որպեսզի երկիրը դառնար ԵՄ անդամ 2023 թվականին, հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը։
«Թուրքիայի կառավարությունը ցանկանում է, որ երկիրը ԵՄ-ին անդամակցի 2023 թվականին։ Այդ տարի Թուրքիայի Հանրապետությունը դառնում է 100 տարեկան։ Իմ երկրի համար ԵՄ անդամակցությունը կլինի հանդիսավոր թագ»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը գերմանական Welt պարբերականի հետ հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ ներկայումս ԵՄ անդամակցության համար պայմանները ամենաբարենպաստը չեն, սակայն դա կարող է արագ փոխվել։