Նիդերլանդների Ազատության կուսակցությունը, որը երկրում երրորդ քաղաքական ուժն է, պատրաստում է հանրաքվեի անցկացման նախագիծ՝ նման Brexit-ին։ ԵՄ-ից երկրի դուրս գալու դեպքում Հաագան մտադիր է հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ և առաջին հերթին հանել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին «Известия»-ին հայտնել է կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը։
Նրա խոսքով՝ Բրյուսելը չպետք է թելադրի, թե ում հետ պետք է երկիրն ունենա տնտեսական և քաղաքական հարաբերություններ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը առաջնային ուղղություն է ավանդական առևտրային երկրի համար, ինչպիսին միշտ եղել է Նիդերլանդները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։