Օլիմպիական խաղեր. պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները

10:38     19 օգոստոսի, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 14-րդ օրը պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը, հայ մարզիկներից առաջինը պայքարը կսկսի Գառնիկ Մնացականյանը 1/8 եզրափակչից: Հայ ըմբիշի առաջին մրցակիցը Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Հասան Սաբզալի Ռահիմին է:


© armedia.am