Շվեդիայի կառավարությունը քննարկում է մուրացկանությունը թագավորությունում արգելելու հնարավորությունը, հայտնում է ТАСС-ը:
«Ես չեմ բացառում մուրացկանության տեղային արգելքը: Կան տարբեր «կողմ» և «դեմ»՝ դա կլինի արգելք տեղերո՞ւմ, թե՞ ազգային մակարդակով»,- հայտարարել է համայնքների հարցերով նախարար Առդալան Շեքարաբին:
Շվեդիայում որոշ տվյալների համաձայն՝ այդկերպ փող է վաստակում մոտ 4 000 եվրոմիգրանտ, գլխավորապես՝ գնչուներ Ռումինիայից և Բուլղարիայից, որոնք ամեն տարի ավելի են շատանում:
Մայիսին անցկացված հարցման արդյունքներով՝ շվեդների կեսը կուզենար արգելել մուրացկանությունը, 27%-ը դեմ է այդ արգելքին:
Նշենք, որ Նորվեգիան և Դանիան արդեն նման սահմանափակումներ սահմանել են: