Ճապոնիան կներկայացնի երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն

13:19     19 օգոստոսի, 2016

Ճապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարվա համար կներկայացնի երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ 2017 թվականի պաշտպանական ծախսերը կաճեն 2,3 տոկոսով՝ մինչև 5,16 տրլն իեն (մոտ 51,6 մլրդ դոլար):

Ռազմական նոր բյուջեն մասնավորապես նախատեսում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներից պաշտպանության ուժեղացման և Արևելաչինական ծովում վիճելի կղզիների շրջանում Չինաստանին դիմակայելու նպատակով սուզանավի կառուցման ծախսեր: 


© armedia.am