Deutsche Bank-ի նախկին աշխատակիցը հրաժարվել 8 մլն դոլարի պարգևավճարից

16:01     19 օգոստոսի, 2016

Deutsche Bank-ի նախկին աշխատակից Էրիկ Բեն-Արցին հրաժարվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովի՝ 8.25 մլն դոլար պարգևավճարից բանկում տեղի ունեցող մեքենայությունների բացահայտման դիմաց, հայտնում է The Financial Times-ը։

Պարբերականը գրում է, որ այդ կերպ բանկի նախկին ռիսկային մենեջերը բողոք է հայտնել այն բանի դեմ, որ հանձնաժողովը այդպես էլ չի պատժել ֆինասական կազմակերպության կոնկրետ պաշտոնատար անձնանց՝ սահմանափակվելով 55 մլն դոլար տուգանքով, որը բանկը վճարել է նախորդ տարի:


© armedia.am